Մադուրոն հայտարարել է, որ առաջիկայում այցելելու է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/world-i159780-Մադուրոն_հայտարարել_է_որ_առաջիկայում_այցելելու_է_Թեհրան
Անդրադառնալով ամերիկյան իմպերիալիզմի դեմ Վենեսուելայի ժողովրդի պայքարին, նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է, որ Կարակասը շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և առաջիկայում ինքը մեկնելու է Թեհրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 05:05 Asia/Tehran
  • Մադուրոն հայտարարել է, որ առաջիկայում այցելելու է Թեհրան

Անդրադառնալով ամերիկյան իմպերիալիզմի դեմ Վենեսուելայի ժողովրդի պայքարին, նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է, որ Կարակասը շատ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ և առաջիկայում ինքը մեկնելու է Թեհրան։

Լիբանանի «Ալ-Մայադին» լրատվական ցանցին տված բացառիկ հարցազրույցում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ հիացած է հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիով։

Նա ասել է. «Ամեն անգամ, երբ այցելում եմ Իրան, սիրում եմ զրուցել հեղափոխության առաջնորդի հետ. Նա խելացի և նրբանկատ մարդ է»։

Անդրադառնալով ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վեհ անհատականությանը, Մադուրոն նշել է. «Մարդկությունը պետք է դասեր քաղի նահատակ Սոլեյմանիի դեմ կատարված սարսափելի հանցագործությունից»:

Նշելով, որ Վենեսուելան դիմադրել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դաժան հարձակումներին, Մադուրոն հավելել է. «Վենեսուելան քայլ առ քայլ գնում է տնտեսական առաջընթացի ուղղությամբ»:

Մադուրոն նշել է, որ ԱՄՆ-ն իրեն առաջարկել է փախչել Վենեսուելայից, հավելելով. «Ինձ առաջարկում էին դավաճանել Վենեսուելայի ժողովրդին, բոլիվարական իդեալներին և Չավեսի ժառանգությանը և դառնալ դավաճան, ով Վենեսուելան կհանձնի ամերիկյան իմպերիալիզմին»: