Ռուսաստանի և Իրանի նախագահները կհանդիպեն
https://parstoday.ir/hy/news/world-i159814-Ռուսաստանի_և_Իրանի_նախագահները_կհանդիպեն
Ռուսական «Զվեզդա» պետական համազգային հեռուստատեսությունը ուրբաթ օրը հեռարձակել է վավերագրական ֆիլմ՝ բացատրելու Իրան-Ռուսաստան հարաբերությունների ժամանակագրությունը երեք տասնամյակների ընթացքում և Խորհրդային Միության փլուզումից հետո ազգերի միջև համագործակցության սկիզբը, գրում է Ilna News֊ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 12:47 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Իրանի նախագահները կհանդիպեն

Ռուսական «Զվեզդա» պետական համազգային հեռուստատեսությունը ուրբաթ օրը հեռարձակել է վավերագրական ֆիլմ՝ բացատրելու Իրան-Ռուսաստան հարաբերությունների ժամանակագրությունը երեք տասնամյակների ընթացքում և Խորհրդային Միության փլուզումից հետո ազգերի միջև համագործակցության սկիզբը, գրում է Ilna News֊ը:

Անդրադառնալով Իսլամական Հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի նամակին, որը գրվել էր Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին 1989 թվականի հունվարին, ռուս հաղորդավարը ցույց է տվել պարսկական նամակի պատճենը՝ նշելով, որ Իրանի և Խորհրդային Միության համագործակցությունը ընդգծված էր այս փաստաթղթում։

Իսլամական հեղափոխության հանգուցյալ հիմնադրի նամակից մի քանի ամիս անց շրջադարձ կատարվեց Իրան-Խորհրդային Միություն հարաբերություններում, երբ Իրանի այն ժամանակվա նախագահն այցելեց Մոսկվա, և երկու երկրները համաձայնագիր ստորագրեցին տարբեր ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, ձկնորսությունը, էլեկտրաէներգիան, գործարանների և երկաթի հալեցման ընկերությունը:

Ըստ ռուսական հեռուստատեսության՝ ակնհայտ է, որ այս բոլոր համագործակցությունները հաճելի չեն եղել արևմտյան տերություններին։ Այսպիսով՝ Մոսկվան դադարեցրեց Իրանի հետ պայմանագրերի իրականացումը Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 1990-ականների սկզբին Արևմուտքից ֆինանսական օգնություն ստանալու համար, գրում է պարբերականը։

Թեհրանը և Մոսկվան վերսկսել են ընդլայնված համագործակցությունը 2001 թվականին 20-ամյա համաձայնագրի ստորագրումից հետո, հաղորդում են լրատվամիջոցները՝ նշելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունների և համագործակցության սկզբունքների հիման վրա 2001 թվականի պայմանագրից անցել է 20 տարի։

«Ռոսիա» հեռուստաընկերությունը նաև հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև նախատեսվում է  20-ամյա համաձայնագիր ստորագրել Իրանի նախագահ Ռաիսիի Մոսկվա այցի ընթացքում, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարին։