Անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի Թուսոն քաղաքի իսլամական կենտրոնի վրա
Դեկտեմբեր 29, 2021 05:02 Asia/Tehran
ԱՄՆ-ում զինված հարձակում է տեղի ունեցել Արիզոնայի Թուսոն քաղաքի իսլամական կենտրոնի վրա, որի ընթացքում ծեծի է ենթարկվել մեկ անձ:
Քաղաքի ոստիկանության հանրային հետախուզության աշխատակից Ֆրենկ Մագուսը հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել հարձակման առնչությամբ՝ հավելելով, որ հարձակվողները բախվել են կենտրոն մուտք գործող մի խումբ անձանց հետ:
Արիզոնայի Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը դատապարտել է միջադեպը և կոչ է արել ուժեղացնել կենտրոնի անվտանգությունը:
Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը հայտարարել է որ 2005 թվականից ի վեր, Արիզոնայում մոտ 10 հարձակում է եղել մզկիթների վրա։
Պիտակ