Անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի Թուսոն քաղաքի իսլամական կենտրոնի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i159998-Անհայտ_անձինք_հարձակվել_են_ԱՄՆ_ի_Թուսոն_քաղաքի_իսլամական_կենտրոնի_վրա
ԱՄՆ-ում զինված հարձակում է տեղի ունեցել Արիզոնայի Թուսոն քաղաքի իսլամական կենտրոնի վրա, որի ընթացքում ծեծի է ենթարկվել մեկ անձ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 05:02 Asia/Tehran
  • Անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի Թուսոն քաղաքի իսլամական կենտրոնի վրա

ԱՄՆ-ում զինված հարձակում է տեղի ունեցել Արիզոնայի Թուսոն քաղաքի իսլամական կենտրոնի վրա, որի ընթացքում ծեծի է ենթարկվել մեկ անձ:

Քաղաքի ոստիկանության հանրային հետախուզության աշխատակից Ֆրենկ Մագուսը հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել հարձակման առնչությամբ՝ հավելելով, որ հարձակվողները բախվել են կենտրոն մուտք գործող մի խումբ անձանց հետ:

Արիզոնայի Ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը դատապարտել է միջադեպը և կոչ է արել ուժեղացնել կենտրոնի անվտանգությունը:

Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը  հայտարարել է որ 2005 թվականից ի վեր, Արիզոնայում մոտ 10 հարձակում է եղել մզկիթների վրա։