ԱՄՆ-ն արձագանքել է իրանական «Սիմորղ» արբանյակակրի հաջող արձակմանը
https://parstoday.ir/hy/news/world-i160200-ԱՄՆ_ն_արձագանքել_է_իրանական_Սիմորղ_արբանյակակրի_հաջող_արձակմանը
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել իրանական «Սիմորղ» արբանյակակրի հաջող արձակման կապակցությամբ:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 04:55 Asia/Tehran

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել իրանական «Սիմորղ» արբանյակակրի հաջող արձակման կապակցությամբ:

 Fars News գործակալության հաղորդմամբ, Սպիտակ տունը հինգշաբթի երեկոյան մտահոգություն է հայտնել Իրանի կողմից «Սիմորղ» արբանյակակրի տիեզերք արձակելու կապակցությամբ՝ պնդելով, որ հավատարիմ է Վիեննայի բանակցություններին:

Իրանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ հաջողությամբ արձակել է «Սիմորղ» արբանյակակիրը։

Այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԶՈՒ  պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ակզմակերպության խոսնակ  Սեյեդ Ահմադ Հոսեյնին: Նա նշել է. «Տիեզերական հետազոտությունների այս առաքելության  շրջանակում, առաջին անգամ, 470 կմ բարձրության վրա և վայրկյանում 7350 մետր արագությամբ,  տիեզերք են փոխադրվել ն 3 հետազոտական ​​բեռներ»։

 «Սիմորղ» արբանյակակիր հրթիռն ի վիճակի է  500 կմ ուղեծիր տեղափոխել  մինչև 250 կգ կշռող արբանյակներ։