ԱՄՆ-ն արձագանքել է իրանական «Սիմորղ» արբանյակակրի հաջող արձակմանը
ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել իրանական «Սիմորղ» արբանյակակրի հաջող արձակման կապակցությամբ:
Fars News գործակալության հաղորդմամբ, Սպիտակ տունը հինգշաբթի երեկոյան մտահոգություն է հայտնել Իրանի կողմից «Սիմորղ» արբանյակակրի տիեզերք արձակելու կապակցությամբ՝ պնդելով, որ հավատարիմ է Վիեննայի բանակցություններին:

Իրանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ հաջողությամբ արձակել է «Սիմորղ» արբանյակակիրը։

Այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարության տիեզերական ակզմակերպության խոսնակ Սեյեդ Ահմադ Հոսեյնին: Նա նշել է. «Տիեզերական հետազոտությունների այս առաքելության շրջանակում, առաջին անգամ, 470 կմ բարձրության վրա և վայրկյանում 7350 մետր արագությամբ, տիեզերք են փոխադրվել ն 3 հետազոտական բեռներ»։
«Սիմորղ» արբանյակակիր հրթիռն ի վիճակի է 500 կմ ուղեծիր տեղափոխել մինչև 250 կգ կշռող արբանյակներ։