Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i160444-Պուտինն_ու_Էրդողանը_քննարկել_են_Անդրկովկասի_իրադրությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2022 14:29 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը քննարկել են Անդրկովկասի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Անդրկովկասում, Սիրիայում և Լիբիայում տիրող իրավիճակը, անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Արծարծվել են նաև միջազգային թեմաներ` ներառյալ Ռուսաստանի Դաշնության անվտանգությունը երաշխավորող պայմանավորվածությունները իրավաբանորեն ձևակերպելու առաջարկները, Անդրկովկասի իրադրությունը, սիրիական և լիբիական կարգավորման հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման տրամադրվածությունը։

Առաջնորդներն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները և հաստատել փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման պատրաստականությունը։

armeniasputnik.am