Բրիտանիան խոշոր գումարներ է ծախսել Ռուսաստանում միջամտություն կատարելու համար
Ռուսաստանը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության վրա ազդելու և միջամտություն կատարելու նպատակով ցանց ստեղծելու համար:
«Ռաշա Թուդեյ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Բրիտանիան մտադիր է ազդել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների վրա, փոխել Ռուսաստանի քաղաքական կուրսը հօգուտ Լոնդոնի և որ այդ գործողությունները շատ զարմանալի են:
Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը 17 միլիոն դոլար է հատկացրել 2020-2023 թվականներին Ռուսաստանի հասարակության վրա ազդելու համար, հայտնում է «Ռաշա Թուդեյ»-ը, հղում անելով «Անդրսայդ» հետազոտական խմբին:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ փաստաթղթերի համաձայն՝ բրիտանացի պաշտոնյաները մեծ գումարներ են ծախսել, փորձելով Ռուաստանում լարվածություն առաջացնել, մեծացնել հասարակության երկփեղկվածությունը և ապակայունացնել քաղաքական իրավիճակը: Նա հավելել է, որ գումարի մի մասը ծախսվել է բողոքի ակցիաների անցկացման համար:
Մյուս կողմից, ըստ այդ փաստաթղթերի, Բրիտանիայի կառավարությունը կենտրոնացած է Ռուսաստանում համասեռականության մշակույթի տարածման և ռուսների համար «հոմոֆոբ» տերմինի օգտագործման վրա։