Բրիտանիան խոշոր գումարներ է ծախսել Ռուսաստանում միջամտություն կատարելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i160582-Բրիտանիան_խոշոր_գումարներ_է_ծախսել_Ռուսաստանում_միջամտություն_կատարելու_համար
Ռուսաստանը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության վրա ազդելու և միջամտություն կատարելու նպատակով ցանց ստեղծելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 08:28 Asia/Tehran
  • Բրիտանիան խոշոր գումարներ է ծախսել Ռուսաստանում միջամտություն կատարելու համար

Ռուսաստանը հայտարարել է, որ Բրիտանիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության վրա ազդելու և միջամտություն կատարելու նպատակով ցանց ստեղծելու համար:

«Ռաշա Թուդեյ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Բրիտանիան մտադիր է ազդել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների վրա, փոխել Ռուսաստանի քաղաքական կուրսը հօգուտ Լոնդոնի և որ այդ գործողությունները շատ զարմանալի են:

Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը 17 միլիոն դոլար է հատկացրել 2020-2023 թվականներին Ռուսաստանի հասարակության վրա ազդելու համար, հայտնում է «Ռաշա Թուդեյ»-ը, հղում անելով «Անդրսայդ» հետազոտական խմբին:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ փաստաթղթերի համաձայն՝ բրիտանացի պաշտոնյաները մեծ գումարներ են ծախսել, փորձելով Ռուաստանում լարվածություն առաջացնել, մեծացնել  հասարակության երկփեղկվածությունը և ապակայունացնել քաղաքական իրավիճակը: Նա հավելել է, որ գումարի մի մասը  ծախսվել է բողոքի ակցիաների անցկացման համար:

Մյուս կողմից, ըստ այդ փաստաթղթերի, Բրիտանիայի կառավարությունը կենտրոնացած է Ռուսաստանում համասեռականության մշակույթի տարածման և ռուսների համար «հոմոֆոբ» տերմինի օգտագործման վրա։