Բլինքենը եւ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i160596-Բլինքենը_եւ_Չավուշօղլուն_քննարկել_են_Հայաստանի_հետ_հարաբերությունների_հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում՝ նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 13:43 Asia/Tehran
  • Բլինքենը եւ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում՝ նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ։

«Պետքարտուղար Բլինքենը եւ արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են գործողությունների համակարգման կարեւորությունը Ուկրաինայում ռուսաստանյան լարվածության սպառնալիքի հետ կապված։ Նրանք քննարկել են նաեւ Աֆրիկյան եղջյուրի (թերակղզու – խմբ.) հետ կապված հարցերը, Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի քննարկման համար, երկկողմ հիման վրա  եւ որպես ՆԱՏՕ գծով դաշնակիցներ համագործակցության խորացման հնարավորությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հաղորդագրությունում https://www.state.gov/secretary-blinkens-call-with-turkish-foreign-minister-cavusoglu-5/։

news.am