Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
https://parstoday.ir/hy/news/world-i160660-Ռուսաստանի_և_Հնդկաստանի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_փոխգործակցության_ընդլայնմանն_առնչվող_հարցեր
Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 08:37 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու միջազգային և տարածաշրջանային հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը տարածել է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Մասնավորապես, նախարարները համաձայնեցրել են հետագա քայլերը փոխգործակցության ընդլայնման շուրջ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, ՄԱԿ-ն ու դրա Անվտանգության խորհուրդը:

armenpress.am