Հույս ունենք, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի․ ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i160710-Հույս_ունենք_որ_Ղազախստանում_իրավիճակն_արագ_կկարգավորվի_ՌԴ_ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հույս հայտնելով, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2022 14:18 Asia/Tehran
  • Հույս ունենք, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հույս հայտնելով, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի։

«Հույս ունենք, որ իրավիճակն արագ կկարգավորվի երկրում, որի հետ Ռուսաստանն ունի ռազմավարական գործընկերության, դաշնակցային, եղբայրական հարաբերություններ, մարդկային շփումներ։ 

 Մոսկվան ուշադիր հետևում է եղբայրական և հարևան երկրում ծավալվող իրադարձություններին և կողմ է բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը՝ սահմանադրաիրավական դաշտում և երկխոսության շրջանակներում, ոչ թե փողոցում անկարգությունների և օրենքները խախտելու միջոցով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի արտգործնախարարությունում գտնում են, որ Ղազախստանի նախագահ Կասիմ –Ժոմարտ Տոկաևի ձեռնարկած քայլերը երկրում կայունությունը վերականգնելուն են ուղղված։

 «Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերն ուղղված են երկրում առկա խնդիրների խաղաղ լուծմանը, կայունության հաստատմանը, այդ թվում նաև այն խնդիրների օպերատիվ լուծմանը, որոնք բարձրացվում են ցուցարարների օրինական պահանջներում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են նաև, որ Ղազախստանում Ռուսաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայացուցչությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։

aysor.am