Ֆրանսիայում ընտրությունների վերաբերյալ սոցհարցման տվյալներով, Մակրոնն առաջատար է
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ անցկացված վերջին աոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նախագահ Մակրոնը առաջատար թեկնածուների ցուցակում է և զգալի տարածություն ունի մյուս մրցակիցների հետ:
ֆրանսիական «Lը Ֆիգարո» թերթի հաղորդման համաձայն, «Իֆոպ» կենտրոնի կողմից անցկացրած վերջին սոցհարցման համաձայն, նախագահ Էմանուել Մակրոնը հավաքելով ձայների 27 տոկոսը, գլխավորում է 2022 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակը։
Նրա երկու հիմնական մրցակիցները պահպանողականների թեկնածու Վալերի Փաքերսը և Ֆրանսիայի Ազգային ժողովի աջ ծայրահեղ կուսակցության առաջնորդ Մարին Լը Փենը, հաջորդում են ձայների 16 տոկոսով։
Հարկ է նշել, որ Մակրոնը դեռ չի հայտարարել 2022 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
Ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին, իսկ երկրորդ փուլը՝ ապրիլի 24-ին։