Թրամփը կոչ է արել ամերիկացիներին ապստամբել Բայդենի վարչակազմի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i160800-Թրամփը_կոչ_է_արել_ամերիկացիներին_ապստամբել_Բայդենի_վարչակազմի_դեմ
ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման տարելիցի նախօրեին Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել ապստամբել Բայդենի վարչակազմի դեմ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ որոշման պատճառով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2022 14:23 Asia/Tehran
  • Թրամփը կոչ է արել ամերիկացիներին ապստամբել Բայդենի վարչակազմի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման տարելիցի նախօրեին Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել ապստամբել Բայդենի վարչակազմի դեմ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ որոշման պատճառով։

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, 2021թ հունվարի 6-ին Կոնգրեսի դեմ հարձակումների տարելիցի նախօրեին, կոչ է արել իր կողմնակիցներին քայլեր ձեռնարկել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ հրամանի պատճառով:

Times-ը գրել է. «Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Բայդենին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով դպրոցականների  պարտադիր պատվաստման հրամանի և դպրոցները փակելու պատճառով»:

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը որևէ քայլ չի ձեռնարկել ԱՄՆ-ում պարտադիր պատվաստումների և դպրոցների փակման հետ կապված։

Թրամփի հայտարարությունը հնչում է Կոնգրեսի վրա նրա կողմնակիցների հարձակման տարելիցից ընդամենը մեկ օր առաջ: հարձակման հետևանքով զոհվեց առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: