Թրամփը կոչ է արել ամերիկացիներին ապստամբել Բայդենի վարչակազմի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման տարելիցի նախօրեին Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին կոչ է արել ապստամբել Բայդենի վարչակազմի դեմ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ որոշման պատճառով։
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, 2021թ հունվարի 6-ին Կոնգրեսի դեմ հարձակումների տարելիցի նախօրեին, կոչ է արել իր կողմնակիցներին քայլեր ձեռնարկել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դեմ՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ հրամանի պատճառով:
Times-ը գրել է. «Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Բայդենին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով դպրոցականների պարտադիր պատվաստման հրամանի և դպրոցները փակելու պատճառով»:
Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը որևէ քայլ չի ձեռնարկել ԱՄՆ-ում պարտադիր պատվաստումների և դպրոցների փակման հետ կապված։
Թրամփի հայտարարությունը հնչում է Կոնգրեսի վրա նրա կողմնակիցների հարձակման տարելիցից ընդամենը մեկ օր առաջ: հարձակման հետևանքով զոհվեց առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: