Պեկինը քննադատել է ԱՄՆ-ի՝ կորոնավիրուսի բռնկման մեջ դեր ունենալու համար
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է ԱՄՆ զինված ուժերին՝ կորոնավիրուսի տարածման գործում ունեցած բացասական դերակատարության համար։
CCTV-ի հաղորդման համաձայն, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վանգ Վենբինը հայտարարել է, որ տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները չեն ենթարկվում կրոնավիրուսի կանոնակարգերին։
Վանգ Վենբինը կոչ է արել ԱՄՆ զինված ուժերին դիտարկել իրենց բացասական դերը տարբեր երկրների քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի տարածման գործում։
Ավելի վաղ Օկինավայի նախկին նահանգապետ և ճապոնացի քաղաքական գործիչ Դենի Տամակին քննադատելով ԱՄՆ զինվորականների դերը Օմիկրոնի բռնկման գործում, ասել էր, որ հատուկ արտոնությունների պատճառով՝ Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ զինվորականներն ստիպված չեն ենթարկվել կորոնավիրուսի անոնակարգերին:
Թամակիի խոսքերով ԱՄՆ ռազմաբազաներն իրենց բարձր են համարում հյուրըկալող երկրների օրենքներից և սա անհարգալից վերաբերմունք է համարվում տեղի բնակչության կյանքի և երկրների հանրային առողջության նկատմամբ: