Պեկինը քննադատել է ԱՄՆ-ի՝ կորոնավիրուսի բռնկման մեջ դեր ունենալու համար
https://parstoday.ir/hy/news/world-i160802-Պեկինը_քննադատել_է_ԱՄՆ_ի_կորոնավիրուսի_բռնկման_մեջ_դեր_ունենալու_համար
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է ԱՄՆ զինված ուժերին՝ կորոնավիրուսի տարածման գործում ունեցած բացասական դերակատարության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2022 14:29 Asia/Tehran
  • Պեկինը քննադատել է ԱՄՆ-ի՝ կորոնավիրուսի բռնկման  մեջ դեր ունենալու համար

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է ԱՄՆ զինված ուժերին՝ կորոնավիրուսի տարածման գործում ունեցած բացասական դերակատարության համար։

CCTV-ի հաղորդման համաձայն, Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Վանգ Վենբինը հայտարարել է, որ տարբեր երկրներում գտնվող ԱՄՆ ռազմաբազաները չեն ենթարկվում կրոնավիրուսի կանոնակարգերին։

Վանգ Վենբինը կոչ է արել ԱՄՆ զինված ուժերին դիտարկել իրենց բացասական դերը տարբեր երկրների քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի տարածման գործում։

Ավելի վաղ Օկինավայի նախկին նահանգապետ և ճապոնացի քաղաքական գործիչ Դենի Տամակին քննադատելով ԱՄՆ զինվորականների դերը Օմիկրոնի բռնկման գործում, ասել էր, որ հատուկ արտոնությունների պատճառով՝ Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ զինվորականներն ստիպված չեն ենթարկվել կորոնավիրուսի անոնակարգերին:

Թամակիի խոսքերով  ԱՄՆ ռազմաբազաներն իրենց բարձր են համարում հյուրըկալող երկրների օրենքներից և սա անհարգալից վերաբերմունք է համարվում տեղի բնակչության կյանքի և երկրների հանրային առողջության նկատմամբ: