Յըլդըրըմ. Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում
Հունվար 06, 2022 18:35 Asia/Tehran
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Twitter-ում գրառում է կատարել՝ նշելով, որ Անկարան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ղազախստանում իրավիճակի կայունացման գործում։
«Մենք հուսով ենք, որ այս օրերին Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն վնասի խաղաղությանն ու կայունությանն այդ երկրում։ Մենք ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել եղբայրական Ղազախստանին։ Մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ Ղազախստանում կյանքը բնականոն հուն վերադարձնելու գործում։ Միջադեպերի հետեւանքով զոհված մեր եղբայրներին Տիրոջ ողորմությունն ենք մաղթում, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա։
news.am
Պիտակ