ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան
https://parstoday.ir/hy/news/world-i160820-ՀԱՊԿ_խաղաղապահ_ուժերի_ռուսական_առաջին_ստորաբաժանումները_ժամանել_են_Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 06, 2022 19:43 Asia/Tehran
  • ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից ռուսական առաջին ստորաբաժանումները ժամանել են Ղազախստան։

Հաղորդվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան են ուղարկվել ՌԴ օդադեսանտային հատուկ նշանակության ուժերի 45-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումները, օդադեսանտային ուժերի Իվանովո և Ուլյանովսկի կազմավորումները։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։

armeniasputnik.am