Բայդենը «ծնկի է եկել» Պուտինի առաջ. The Washington Times
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «ծնկի է եկել» Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջ։ Այս մասին ասվում է The Washington Times-ի խմբագրական հոդվածում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բայդենը հայտարարել էր, որ կարժանանա Պուտինի հարգանքին։ Իսկ իրականում նա թույլ փորձեր է անում Պուտինի հետ ցանկացած գործարք կնքելու համար»,- նշել են հոդվածի հեղինակները:
Լրագրողների խոսքով՝ հերթական բանակցությունների ժամանակ Սպիտակ տան ղեկավարը լուրջ զիջումների է գնացել Մոսկվայի հետ, քանի որ հրաժարվել է բանակ եւ հրթիռային զենք տեղակայել Ուկրաինայի տարածքում։ Բայդենը «մեծ աշխարհաքաղաքական նվեր» է արել Ռուսաստանին՝ չեղարկելով «Հյուսիսային հոսք 2» գազատարի պատժամիջոցները, կարծում են հոդվածագիրները։ Ավելին, ԱՄՆ գործող նախագահի պատերազմը երկրի ներսում էներգետիկ ընկերությունների հետ խթանում է Մոսկվայի նավթային ոլորտը, որը ռեկորդային չափով մեծացրել է վառելիքի արտահանումն ԱՄՆ, ասվում է նյութում։
«Պարոն Պուտինն առավելություն ունի ամերիկացի առաջնորդի նկատմամբ, եւ նա դա գիտի։ Ռուսաստանի նկատմամբ Բայդենի վարչակազմի միակ քաղաքականությունը թուլության քաղաքականությունն է»,- ամփոփել են հեղինակները։
news.am