Գլխավոր խնդիրն է թույլ չտալ դրսից ավա զակախմբերի մուտքը Ղազախստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀԱՊԿ Հավաքական անվտա նգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերությունների և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հարցեր։
Անդրադառնալով Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեության թեմային ՝ առաջնորդները հեռախոսազրույցների ժամանակ ընդգծել են, որ գլխավոր խնդիրներից մեկը դրսից ավազ ակախմբերի ներթափանցումը Ղազախստան թույլ չտալն է, որպեսզի այդ երկրի ժողովուրդը ինքնուրույն կարողանա լուծել իրենց ներքին խն դիրները։
yerevan-times.com