Պուտինը Լուկաշենկոյի եւ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում
https://parstoday.ir/hy/news/world-i161000-Պուտինը_Լուկաշենկոյի_եւ_Փաշինյանի_հետ_քննարկել_է_իրավիճակը_Ղազախստանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 15:15 Asia/Tehran
  • Պուտինը Լուկաշենկոյի եւ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը Ղազախստանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կողմերը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը, որը հանդարտվելու եւ նորմալանալու միտում ունի»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ նախագահ, Հավաքական անվտանգության խորհրդի նիստ է կազմակերպում։

Ավելի վաղ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Պուտինին առաջարկել էր Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի տեսաժողովի ձեւաչափով զրույց անցկացնել՝ ՀԱՊԿ ղեկավարների միջեւ։

«Աջակցություն է հայտնվել մոտ ապագայում տեսակոնֆերանսի ձեւաչափով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի առաջարկին։ Նիկոլ Փաշինյանն հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այս միջոցառման կազմակերպմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

NEWS.am