ԵԱՀԿ-ն օգնություն չի ցուցաբերել Ղազախստանում հարձակումների ենթարկված լրագրողներին. Զախարովա
https://parstoday.ir/hy/news/world-i161004-ԵԱՀԿ_ն_օգնություն_չի_ցուցաբերել_Ղազախստանում_հարձակումների_ենթարկված_լրագրողներին._Զախարովա
Ղազախստանում լրագրողներն անկարգությունների մասնակիցների կողմից նպատակաուղղված գրոհների են ենթարկվել, սակայն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով եւ իրական օգնություն չի ցուցաբերել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 15:24 Asia/Tehran
  • ԵԱՀԿ-ն օգնություն չի ցուցաբերել Ղազախստանում հարձակումների ենթարկված լրագրողներին. Զախարովա

Ղազախստանում լրագրողներն անկարգությունների մասնակիցների կողմից նպատակաուղղված գրոհների են ենթարկվել, սակայն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի հետաքրքրվել նրանց ճակատագրով եւ իրական օգնություն չի ցուցաբերել։

Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է նման ջարդերի մի քանի օրինակներ, այդ թվում՝ Ալմաթիում «Միր» հեռուստառադիոընկերության ղազախական մասնաճյուղի վրա հարձակումը, որին, ըստ Զախարովայի, «մասնակցել են մոտ 500 հանցագործներ», որոնք զինված են եղել եւ «ջարդուփշուր են արել ամեն ինչ իրենց ճանապարհին»։

«Եւ ահա ամենահետաքրքիրը։ Ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ որեւէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն՝ ոչ ոք անգամ չի հետաքրքրվել «Միր»-ի եւ այլ լրատվամիջոցների լրագրողների ճակատագրով, էլ չասենք՝ որեւէ իրական օգնության մասին։ Ոչ ոքի մտքով անգամ չի անցել մեկնաբանել այս քարանձավային վանդալիզմը»,- ընդգծել է Զախարովան։

 NEWS.am