ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ղազախստանում ռուս զինվորականների մասին Բլինքենի խոսքերին
https://parstoday.ir/hy/news/world-i161010-ՌԴ_ԱԳՆ_ն_արձագանքել_է_Ղազախստանում_ռուս_զինվորականների_մասին_Բլինքենի_խոսքերին
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ով, հղում անելով պատմությանը, ասել է, որ ռուսները, հայտնվելով ուրիշի տանը, չեն շտապում հեռանալ: Պատասխանը հրապարակվել է նախարարության Telegram ալիքում, գրում է «Գազետա»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2022 16:49 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ղազախստանում ռուս զինվորականների մասին Բլինքենի խոսքերին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ով, հղում անելով պատմությանը, ասել է, որ ռուսները, հայտնվելով ուրիշի տանը, չեն շտապում հեռանալ: Պատասխանը հրապարակվել է նախարարության Telegram ալիքում, գրում է «Գազետա»-ն:

Եթե Էնթոնի Բլինքենն այդքան շատ է պատմության դասեր սիրում, ապա թող նկատի ունենա հետեւյալը. երբ ամերիկացիները քո տանն են հայտնվում, ապա դժվար է ողջ մնալ, թալանված կամ բռնաբարված չլինել»,- ասվում է ուղերձում:

Դիվանագետները պետքարտուղարության ղեկավարի հայտարարությունը ձանձրալի են անվանել՝ նշելով, որ նման կատակները տեղին չեն, երբ խոսքը ողբերգական իրադարձությունների մասին է։ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ռուս զինվորականների Ղազախստան ուղարկելը «ՀԱՊԿ-ի բացարձակ օրինական պատասխանն է Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում օգնություն ցուցաբերելու կոչին»։

NEWS.am