Հունվար 10, 2022 11:40 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացրել է միլիոնավոր աֆղանցի երեխաներին սպառնացող սովի մասին

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել է Աֆղանստանում միլիոնավոր երեխաների սպառնացող սովի մասին:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կիրակի նախազգուշացրել է, որ Աֆղանստանում մոտ 14 միլիոն երեխա սովի է մատնված, որից հինգ միլիոնը՝ սաստիկ սովի։

ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն, ձմեռը դժվարացրել է աֆղան երեխաների կյանքը, ուստի անհրաժեշտ է համաշխարհային օգնություն կազմակերպել:

Զեկույցի համաձայն՝ ներկայումս աֆղանական ընտանիքները փորձում են սնունդ գտնել, սակայն տնտեսական ճգնաժամը վատթարացրել է իրավիճակը:

ԱՄՆ-ը սառեցրել է Աֆղանստանի կենտրոնական բանկի մոտ 10 միլիարդ դոլարի ակտիվները, ինչը վատթարացրել է երկրի հումանիտար և տնտեսական վիճակը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ