Պեկին. Ամերիկյան ժողովրդավարությունը նշանակում է ուրիշներին զրկել իրենց իրավունքներից
https://parstoday.ir/hy/news/world-i161232-Պեկին._Ամերիկյան_ժողովրդավարությունը_նշանակում_է_ուրիշներին_զրկել_իրենց_իրավունքներից
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ամերիկյան ժողովրդավարությունը նշանակում է հանուն ԱՄՆ-ի շահերի՝ ուրիշներին զրկել իրենց իրավունքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2022 13:14 Asia/Tehran
  • Պեկին. Ամերիկյան ժողովրդավարությունը նշանակում է ուրիշներին զրկել  իրենց իրավունքներից

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ամերիկյան ժողովրդավարությունը նշանակում է հանուն ԱՄՆ-ի շահերի՝ ուրիշներին զրկել իրենց իրավունքից:

«Չնայած ամերիկյան զորքերը դուրս են եկել Աֆղանստանից,սակայն 20-ամյա ռազմական օկուպացիայի հետևանքները շարունակում են աճել», - ասել է Վանգ Վենբինը շաբաթական մամուլի ասուլիսում:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև  անդրադարձել է ամերիկյան Շուշունի էթնիկ ցեղախմբերի արշավի վերաբերյալ զեկույցին, որի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը  էթնիկ զտում իրականացնելու նպատակով ավելի քան 900 միջուկային փորձարկում է իրականացրել նրանց տարածքներում: Հիշյալ ցեղախումբն ասել է.«Այս փորձարկման ծրագրի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, և շատ ուիշներ վարակվել են տարբեր հիվանդություններով ու քաղցկեղներով, սակայն ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում ուշադրություն դարձնել առողջության վրա դրա բացասական հետևանքներին»: 

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը վերջում  ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի այլ երկրներին քննադատելու համար մարդու իրավունքները որպես  գործիք օգտագործելը։