Պեկին. Ամերիկյան ժողովրդավարությունը նշանակում է ուրիշներին զրկել իրենց իրավունքներից
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ամերիկյան ժողովրդավարությունը նշանակում է հանուն ԱՄՆ-ի շահերի՝ ուրիշներին զրկել իրենց իրավունքից:
«Չնայած ամերիկյան զորքերը դուրս են եկել Աֆղանստանից,սակայն 20-ամյա ռազմական օկուպացիայի հետևանքները շարունակում են աճել», - ասել է Վանգ Վենբինը շաբաթական մամուլի ասուլիսում:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև անդրադարձել է ամերիկյան Շուշունի էթնիկ ցեղախմբերի արշավի վերաբերյալ զեկույցին, որի համաձայն՝ ԱՄՆ կառավարությունը էթնիկ զտում իրականացնելու նպատակով ավելի քան 900 միջուկային փորձարկում է իրականացրել նրանց տարածքներում: Հիշյալ ցեղախումբն ասել է.«Այս փորձարկման ծրագրի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, և շատ ուիշներ վարակվել են տարբեր հիվանդություններով ու քաղցկեղներով, սակայն ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում ուշադրություն դարձնել առողջության վրա դրա բացասական հետևանքներին»:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը վերջում ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի այլ երկրներին քննադատելու համար մարդու իրավունքները որպես գործիք օգտագործելը։