Հունվար 11, 2022 18:08 Asia/Tehran
  • Հարավային Կորեայում ամերիկյան կործանիչ է կործանվել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը կործանվել է Հարավային Կորեայի ավիաբազայի մոտ վայրէջք կատարելիս։

Ըստ «Defense Net»-ի՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հայտարարության մեջ ասված է, որ  կործանիչի օդաչուին հաջողվել է վթարային ելք կատարել։ Կործանիչը պատկանել է Հարավային Կորեայի Կունսան ավիաբազայում տեղակայված 8-րդ որսորդական գումարտակին, և վթարի պատճառները պարզվում են:

Որաշ ժամանակ առաջ նույնպես ԱՄՆ-ի բանակը հայտարարել էր, որ Հարավային Կորեայում զորավարժությունների ժամանակ ամերիկացի զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

Պիտակ