Ջեյմս Ուեբ աստղադիտակը
https://parstoday.ir/hy/news/world-i161364-Ջեյմս_Ուեբ_աստղադիտակը
Նորագույն «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը, որն արժե 10 մլրդ դոլար, երկինք է արձակվել Ariane հրթիռակրով Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 12:56 Asia/Tehran
  • Ջեյմս Ուեբ աստղադիտակը

Նորագույն «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը, որն արժե 10 մլրդ դոլար, երկինք է արձակվել Ariane հրթիռակրով Ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից։

Ջեյմս Ուեբ ուղեծրային աստղադիտակը անջատվել է Ariane 5 հրթիռից, որն արձակվել է ֆրանսիական Գվիանայի Կուրու տիեզերակայանից: Դրանից հետո, ըստ Եվրոպական տիեզերական գործակալության, աստղադիտակը չորս շաբաթվա ընթացքում կշարժվի իր նշանակետը՝ Լագրանժի երկրորդ կետը։ Այն գտնվում է Երկրից չորս անգամ ավելի հեռու, քան Լուսինը, Արեգակի հակառակ կողմում 1,5 միլիոն կմ հեռավորության վրա։ 

ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Կանադայի տիեզերական գործակալությունների հետ աշխատող ինժեներները նոր աստղադիտակ են կառուցել, որը 100 անգամ ավելի հզոր է:

Աստղադիտակն անվանվել է ի պատիվ Ջեյմս Ուեբի՝ Ապոլոն 11 ծրագրի ղեկավարի, որը մարդուն հասցրել է Լուսին: Ջեյմս Ուեբ աստղադիտակը ուղեծրում կփոխարինի Հաբլի աստղադիտակին:

Ջեյմս Ուեբը ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ-ի), ESA-ի և Կանադայի տիեզերական գործակալության համատեղ նախագիծն է:

ՆԱՍԱ-ն նախագծում ներդրել է 8,8 միլիարդ դոլար, ESA-ն՝ 815 միլիոն դոլար, ներառյալ հրթիռի և արձակման արժեքը, Կանադայի տիեզերական գործակալությունը՝ 165 միլիոն դոլար:

Այս նախագիծը կյանքի կոչելու համար աշխատել են հազարավոր ինժեներներ և հարյուրավոր գիտնականներ, ինչպես նաև 300 համալսարաններ, կազմակերպություններ և ընկերություններ ԱՄՆ 29 նահանգներից և աշխարհի 14 այլ երկրներից:

Ամենադժվարն ու ռիսկայինը, ինչպես պատմել են ՆԱՍԱ-ում, կլինի հիմնական հայելու եւ «Ուեբի»-ի ջերմային վահանի տեղակայումը, որը պետք է պաշտպանի աստղադիտարանը Երկրի, Լուսնի եւ Արեւի ճառագայթումից։

Նոր աստղադիտակը պետք է դիրք զբաղեցնի հալո-ուղեծրում Արեւ-Երկիր L2 համակարգի Լագրանժ կետում: Սպասվում է, որ «Ջեյմս Ուեբ»-ից առաջին գիտական ​​տվյալները հետազոտողներին հասանելի կլինեն մեկնարկից վեց ամիս անց, իսկ մեկ տարի անց դրանք հասանելի կլինեն հանրությանը։