Ամերիկացիները ստիպված եղան լսել. ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i161372-Ամերիկացիները_ստիպված_եղան_լսել._ինչպես_են_անցել_ՌԴ_ԱՄՆ_խորհրդակցությունները
ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի` անվտանգության երաշխիքների շուրջ խորհրդակցություններն առաջին անգամ անցել են «հավասարը հավասարի հետ» սկզբունքով, ամերիկացիները ստիպված են եղել լսել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 13:48 Asia/Tehran
  • Ամերիկացիները ստիպված եղան լսել. ինչպես են անցել ՌԴ-ԱՄՆ խորհրդակցությունները

ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը կարծում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի` անվտանգության երաշխիքների շուրջ խորհրդակցություններն առաջին անգամ անցել են «հավասարը հավասարի հետ» սկզբունքով, ամերիկացիները ստիպված են եղել լսել։

«Դա երկխոսություն էր, ոչ թե երկու մենախոսություն։ Եվ «հետպատերազմական» երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը բանակցային ձևաչափով միանգամայն առարկայորեն ամերիկացիներին ներկայացրեց և՛ իր քննադատական մտահոգությունները, և՛ դրանց արմատական վերացման ուղիները», - գրել է նա Facebook-ում:

«Ամերիկացիները վերջին երեք տասնամյակում իրենց էին ենթարկում աշխարհը և այնպես անում, որ իրենց հետ հավասար չխոսի ոչ ոք՝ ո՛չ դաշնակիցները, ո՛չ ընդդիմախոսները, ո՛չ էլ հակառակորդները։ Ցանկացած նման փորձ ամերիկացիները կանխում էին սաղմնային վիճակում՝ հենց սկզբից ընդհատելով խոսակցությունը, եթե հարմար չէր իրենց, հետո սեփական դիրքորոշումն էին պարտադրում բոլոր հնարավոր միջոցներով։ Հիմա ամերիկացիները ստիպված եղան լսել։ Քանի որ այս անգամ Ռուսաստանը կոշտ կերպով մատնանշեց, որ կընդհատի ցանկացած խոսակցություն, եթե այն բովանդակային ու առարկայական չլինի», - ընդգծել է նա։

Կոսաչովը կայացած բանակցությունները համեմատել է ավելի ու ավելի հնացող համակարգչի վրա տեղադրվող նոր օպերատիվ համակարգի հետ։

Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլից հետո պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդոք ՆԱՏՕ-ի հնացած մեքենան ընդունել նոր «համակարգը»:

«Այժմ իսկապես վերագործարկման հնարավորություն կա», - համոզված է սենատորը:

Նա նշել է, որ Ռուսաստանի համար զիջումների ժամանակը, հարաբերությունները չփչացնելու ձգտումը անցյալում են մնացել։

«Այդ գնացքը վերջնականապես հեռացել է։ Մենք մրցակցին անկյուն չենք գցում ու առավել ևս մատ չենք անում։ Մենք մեր ֆիգուրները միակողմանիորեն չենք հեռացնում «մեծ շախմատի տախտակից»։ Հետագայում խաղը կարող է լինել միայն հավասարը հավասարի հետ», - նշում է Կոսաչովը։

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն անցկացվել է հունվարի 10-ին Ժնևում` ՄԱԿ-ի գրասենյակին կից ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչության տարածքում:

armeniasputnik.am