ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երեխաների շրջանում գրանցվող զոհերի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i161394-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_մտահոգություն_է_հայտնել_Աֆղանստանում_երեխաների_շրջանում_գրանցվող_զոհերի_կապակցությամբ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի պայթելու հետևանքով երեխաների զոհվելու կապակցությամբ, միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել իրենց համագործակցությունը, այդ երկրում պայթուցիկ նյութերի մաքրագործման համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2022 18:29 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել  Աֆղանստանում երեխաների շրջանում գրանցվող զոհերի  կապակցությամբ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում պատերազմից մնացած պայթուցիկ նյութերի պայթելու հետևանքով երեխաների զոհվելու կապակցությամբ, միջազգային հանրությանը կոչ է արել շարունակել իրենց համագործակցությունը, այդ երկրում պայթուցիկ նյութերի մաքրագործման համար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված է.«Օրերս Նանգարհար նահանգում տեղի ունեցած  քաղաքացիական  բախումների ժամանակ  չպայթած ականանետի պայթյունի հետևանքով, ութ երեխա է զոհվել, ևս չորսը վիրավորվել են»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի Նանգարհար նահանգի Լաալպուր շրջանի դպրոցի մոտ, և բոլոր զոհված երեխաները եղել են աշակերտներ։