ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i161414-ՆԱՏՕ_ն_հետաքրքրված_է_Բրյուսելում_ՌԴ_դիվանագիտական_ներկայացուցչության_վերականգնմամբ._Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը վերսկսելու հարցով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 12, 2022 19:29 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը վերսկսելու հարցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:

«Մենք հավատում ենք երկխոսությանը: Մեզ հարկավոր է առարկայական երկխոսություն»,- ասել է նա:

armenpress.am