ԱՄՆ-ում տարեկան գնաճը հասել է վերջին 40 տարվա ամենաբարձր մակարդակին
Հունվար 13, 2022 05:01 Asia/Tehran
2021թ դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՄՆ-ում սպառողական ծախսերն աճել են յոթ տոկոսով, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1982 թվականից ի վեր:
Երկրում գրանցված գնաճը չեզոքացրել է աշխատավարձերի բարձրացման դրական հետևանքները և բարդացրել հատկապես ցածր եկամուտ ունեցող խավի կյանքը:
Հարցումների արդյունքների համաձայն, գնաճի վերաբերյալ մտահոգություններն ԱՄՆ-ում աստիճանաբար փոխարինում են կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հանրային մտահոգությանը և վտանգում նախագահ Ջո Բայդենի և Կոնգրեսի դեմոկրատների քաղաքական ապագան:
Միևնույն ժամանակ, Reuters-ը, հաղորդել է, որ դոլարն արժեզրկվել է:
Պիտակ