Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին
https://parstoday.ir/hy/news/world-i161506-Մոսկվան_լրջորեն_մտահոգված_է_հերթական_սրմամբ_հայ_ադրբեջանական_սահմանին
Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունվարի 11-ին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանին, որի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2022 14:33 Asia/Tehran
  • Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին

Մոսկվան լրջորեն մտահոգված է հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունվարի 11-ին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի հետ սահմանին, որի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել, եւս երկուսը վիրավորվել են:

«Այս կապակցությամբ շատ հարցեր եղան։ Ձեր հարցերին ավելանում են այնպիսի գլոբալ բնույթի հարցեր, թե ինչպե՞ս կարելի էր խուսափել նման իրավիճակների կրկնությունից... Մենք լրջորեն մտահոգված ենք հերթական սրմամբ հայ-ադրբեջանական սահմանին, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ուժային մեթոդների կիրառումից եւ բոլոր վիճելի հարցերը լուծել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական ​​ճանապարհով։

Տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման հիմնական դեղատոմսը երկարաժամկետ հեռանկարում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկն է՝ հետագա սահմանագծմամբ, ինչպես դա արձանագրվել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում։ Կարեւոր է գործը դեպի երկկողմանի հանձնաժողովի ստեղծում տանել, Ռուսաստանը պատրաստ է համապարփակ խորհրդատվական օգնություն տրամադրել դրան»,- ասել է նա։

news.am