Լավրով. Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Ռուսաստան շատ կարևոր իրադարձություն է
https://parstoday.ir/hy/news/world-i161588-Լավրով._Իրանի_նախագահ_Էբրահիմ_Ռաիսիի_այցը_Ռուսաստան_շատ_կարևոր_իրադարձություն_է
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարելիք այցը կարևոր իրադարձություն է որակել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2022 14:51 Asia/Tehran
  • Լավրով. Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Ռուսաստան շատ կարևոր իրադարձություն է

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարելիք այցը կարևոր իրադարձություն է որակել։

Ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ Իրանի նախագահի այցը Մոսկվա չափազանց կարևոր իրադարձություն է, Լավրովը հավելել է.«Մոսկվայի ու Թեհրանի քաղաքական շփումները պետք է վերսկսվեն»:

Նա շարունակել է.«Անկասկած, ի թիվս միջազգային հարցերի, Իրանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը կբարձրացվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՀԳՀԾ-ն ու Պարսից Ծոցի անվտանգությունը»։

Ավելի վաղ (չորեքշաբթի օրը) ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ միջոցներ են ձեռնարկվում Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարելիք այցի հետ կապված։