ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i161636-ԵԱՀԿ_գործող_նախագահը_կայցելի_Ռուսաստան
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2022 11:54 Asia/Tehran
  • ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ռուսաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն փետրվարի կեսերին կայցելի Ռուսաստան:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լուկաշ Յասինան:

«Ամենայն հավանականությամբ փետրվարի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Մոսկվա այցը ԵԱՀԿ գործող նախագահի համար սովորական ընթացակարգ է, դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանն այս կազմակերպության ամենակարևոր անդամ երկրներից է»,- ասել է նա:

armenpress.am