Ղազախստանում ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ. Զաս
(last modified Sat, 15 Jan 2022 16:56:59 GMT )
Հունվար 15, 2022 20:26 Asia/Tehran
  • Ղազախստանում ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ. Զաս

Ղազախստանում խաղաղապահների վրա հարձակումներ չեն եղել, լուրջ բախումների հնարավորությունները խափանվել են։ Նման հայտարարություն է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։

Նրա խոսքով` Ղազախստանում իրավիճակը շտկվում է, սակայն երկրի ղեկավարությունը դեռ շատ անելիքներ ունի։

Զասը հայտնել է նաև, որ անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թվում կան օտարերկրացիներ։ Սակայն, ըստ նրա, նրանք մեծ թիվ չեն կազմում։

Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։

Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն էր մտցրել։ Նա օգնության համար դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կար Հայաստանից։

ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից սկսվել է հունվարի 13-ին:

armeniasputnik.am