Հունվար 16, 2022 08:33 Asia/Tehran
  •  Պուտինը զգուշացրել է ՆԱՏՕ-ին. Չենք նահանջելու

ՌԴ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու ԱՄՆ-ի ոը դաշինքի հետ Ռուսաստանի բանակցություններին: Նա հայտարարել է. «Մոսկվան այս հարցում չի նահանջելու»

Ռուսական առաջին ալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է քաղաքական «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի շրջանակում, ՌԴ նախագահն ասել է. «Ստեղծվել է մի իրավիճակն, որում նահանջի տեղ չկա: Ռուսաստանն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հանդեպ իր գործողությունների վերաբերյալ որևէ կասկած չունի»:  

Վերջին շաբաթներին Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ սրվել են: Մոսկվան զգուշացրել է, որ եթե ՆԱՏՕ-ի զենքերը տեղակայվեն իր սահմանների մոտ, իսկ Ուկրաինան և Վրաստանը միանան դաշինքին, Ռուսաստանի պատասխանը լինելու է ռազմական:

Պիտակ