Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/world-i233372-Վրաստանում_փակվում_է_ՆԱՏՕ_ի_տեղեկատվական_կենտրոնը
Վրաստանում հուլիսի 1-ից փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 04, 2025 15:16 Asia/Tehran
  • Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը

Վրաստանում հուլիսի 1-ից փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնը։

«Տեղեկացնում ենք ձեզ, որ 2025 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է լուծարել հանրային իրավունքի իրավաբանական անձը՝ ՆԱՏՕ-ի և Եվրամիության հարցերով տեղեկատվական կենտրոնը», – ասվում է աշխատակիցներից մեկին ուղղված նամակում։

Ինչպես նշել են երկրի ԱԳՆ–ից, վերակազմակերպումից հետո տեղեկատվական կենտրոնը կտեղափոխվի գերատեսչության կենտրոնական գրասենյակ։

Միևնույն ժամանակ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում կենտրոնի ներկայացուցիչ Թեմուր Սուկաշվիլին այս ամենում ռուսական հետք է տեսել և հայտարարել` բացի այս ի՞նչ այլ ապացույցներ են անհրաժեշտ հասկանալու համար, որ երկրի ղեկավարները պատրաստվում են ամբողջությամբ փոխել ուղղվածությունը և փակել դեպի Եվրամիություն կամ ՆԱՏՕ տանող բոլոր ճանապարհները։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոն գործում է նաև Հայաստանում։

arm.sputniknews