Ֆրանսիայում 15 հազար երեխա հարկադիր մարմնավաճառության զոհ է դարձել
https://parstoday.ir/hy/news/world-i161712-Ֆրանսիայում_15_հազար_երեխա_հարկադիր_մարմնավաճառության_զոհ_է_դարձել
Ֆրանսիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարողխմբի (ACPE) հրապարակած զեկույցի համաձայն, մինչև 2021 թվականը 10-15 հազար երեխա պարտադրված զբաղվել է մարմնավաճառությամբ: Անցած տարի, այս ցուցանիշը, նախորդ տարիների համեմատ, աճել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2022 07:52 Asia/Tehran
  • Ֆրանսիայում 15 հազար երեխա հարկադիր մարմնավաճառության զոհ է դարձել

Ֆրանսիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարողխմբի (ACPE) հրապարակած զեկույցի համաձայն, մինչև 2021 թվականը 10-15 հազար երեխա պարտադրված զբաղվել է մարմնավաճառությամբ: Անցած տարի, այս ցուցանիշը, նախորդ տարիների համեմատ, աճել է:

Ըստ Fars News գործակալության՝ OCRTECH թրաֆիքինգի դեմ պայքարի կենտրոնի տնօրեն Ջոն Մարկ Դրոգիեն ասում է, որ վիճակագրությունը 2015 թվականից  հետո մտահոգիչ աճ է գրանցել, և զոհերի մեծ մասը եղել են աղջիկներ։

Դրուգիեն հավելել է, որ այս աղջիկներին «աշխատանքի են տեղավորել» հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով, ինչպիսիք են  Instagram-ը,  Tik Tok-ը,  Snapshot-ը և այլն։

Թրաֆիքինգի դեմ պայքարող կազմակերպությունները նշում են, որ ամենաշատը բռնության են ենթարկվում  ծնողազուրկ երեխաները:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio