Պեսկով. Ռուսաստանը երբեք չի քննարկի Կալինինգրադի մարզում հրթիռների տեղակայման հարցը
Հունվար 16, 2022 16:00 Asia/Tehran
Ռուսաստանը երբեք ոչ մեկի հետ չի քննարկի Կալինինգրադում հրթիռների ու սպառազինության տեղակայման հարցը:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանը երբեք որեւէ մեկի հետ չի քննարկի Կալինինգրադից որեւէ հրթիռի եւ զենքի դուրսբերման հարցը։ Որովհետեւ Կալինինգրադը ռուսական տարածք է»,- ընդգծել է նա։
Պեսկովը հարցազրույցն անգլերենով է տվել:
news.am
Պիտակ