ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսն ամբողջությամբ չի ոչնչանա
Հունվար 17, 2022 05:25 Asia/Tehran
Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսն ամբողջությամբ չի ոչնչանա և կշարունակի գոյատևել որպես էնդեմիկ հիվանդություն:
Մելիտա Վոյնովիչն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ վիրուսը երբեք ամբողջությամբ չի վերանա և կվերածվի էնդեմիկ հիվանդության:
Նա հավելել է, որ այս պահին կարևոր է զսպել վիրուսի հետագա տարածումը, խոցելի խմբում գտնվողների թիվը և նոր շտամների առաջացումը:
Նա նշել է, որ այս պահին կորոնավիրուսը վերածվում է էնդեմիկ հիվանդության:
Վոյնովիչը նշել է. «Բացի պատվաստումից, այժմ շատ կարևոր է ձեռնարկել նաև պաշտպանիչ այլ միջոցներ»:
Պիտակ