ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսն ամբողջությամբ չի ոչնչանա
https://parstoday.ir/hy/news/world-i161786-ԱՀԿ_ներկայացուցիչը_հայտարարել_է_որ_կորոնավիրուսն_ամբողջությամբ_չի_ոչնչանա
Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսն ամբողջությամբ չի ոչնչանա և կշարունակի գոյատևել որպես էնդեմիկ հիվանդություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2022 05:25 Asia/Tehran
  • ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսն ամբողջությամբ չի ոչնչանա

Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսն ամբողջությամբ չի ոչնչանա և կշարունակի գոյատևել որպես էնդեմիկ հիվանդություն:

Մելիտա Վոյնովիչն ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ վիրուսը երբեք ամբողջությամբ չի վերանա և կվերածվի էնդեմիկ հիվանդության:

Նա հավելել է, որ այս պահին կարևոր է զսպել վիրուսի հետագա տարածումը, խոցելի խմբում գտնվողների թիվը և նոր շտամների առաջացումը:

Նա նշել է, որ այս պահին կորոնավիրուսը վերածվում է էնդեմիկ հիվանդության:

Վոյնովիչը նշել է. «Բացի պատվաստումից, այժմ շատ կարևոր է ձեռնարկել նաև պաշտպանիչ այլ միջոցներ»: