ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են մեկ միլիոն աֆղան երեխաների կյանքին
ՄԱԿ-ը և մարդասիրական օգնության խմբերը նախազգուշացրել են Աֆղանստանի դեմ ԱՄՆ կառավարության պատժամիջոցները շարունակվելու դեպքում մեկ միլիոն աֆղան երեխաների մահվան մասին:
Nation պարբերականը մի հոդվածում գրելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները միլիոնավոր աֆղանցիների սովի գլխավոր պատճառն է, գրել է, որ Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցի համաձայն ներկայիս պայմաններում լուրջ փոփոխություններ չիրագործելու դեպքում, ավելի քան մեկ միլիոն աֆղան երեխաներ հնարավոր է ձմռանը սովամահ լինեն:
Nation պարբերականը գրել է, որ ԱՄՆ պատժամիջոցները շարունակվելու և թալիբների իշխանության գալու պատրվակով Վաշինգտոնի կողմից Աֆղանստանի ակտիվները սառելու դեպքում, Աֆղանստանի մեկ միլիոն երեխայի կյանքը վտանգված կլինի այս ձմռանը:
Բանկերի կանխիկ գումարը սպառվել է: Ամեն ինչի գինը, սկսած հացից մինչև վառելիք, թանկանում է. Ներմուծումը կաթվածահար է, իսկ աշխատողները ամիսներ շարունակ ապրում են առանց վարձատրության։