Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա՝ ԵԱՀԿ ֆորումին մասնակցելու
https://parstoday.ir/hy/news/world-i161922-Ադրբեջանի_արտգործնախարարը_մեկնել_է_Ավստրիա_ԵԱՀԿ_ֆորումին_մասնակցելու
Երեքշաբթի՝ հունվարի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2022 13:41 Asia/Tehran
  • Ադրբեջանի արտգործնախարարը մեկնել է Ավստրիա՝ ԵԱՀԿ ֆորումին մասնակցելու

Երեքշաբթի՝ հունվարի 18-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը Ավստրիա է մեկնել անվտանգության ոլորտում համագործակցության ԵԱՀԿ ֆորումի հանդիպմանը մասնակցելու նպատակով, որը նախագահելու է Ադրբեջանը։

Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ ԵԱՀԿ և Ավստրիայի ներկայացուցիչների հետ։

armenpress.am