Կրեմլից պատասխանել է Էրդողանի առաջարկին Պուտինի և Զելենսկու հանդիպումը անցկացնել Թուրքիայում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը՝ Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հանդիպում անցկացնելու վերաբերյալ։
«Մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջшնքերը, որոնք կարող են օգնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։ Հիմնական տшրшձшյնnւթյnւնները կապված են Ուկրաինայի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետшձգման հետ։ Եթե Թուրքիան կարող է խրшխnւuել նրանց կատարել այդ պայմանավորվածությունները, ապա այդ քայլը կարելի է միայն ողջունել , իսկ հանդիպման վայրը եկրորդական է »,- ասել է Պեսկովը։
Նշենք , որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ բանակցությունների համար: Թուրքիայի նախագահը հուսով է , որ կամուրջ կդառնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տшրшձшյնnւթյnւնները հարթեցնելու համար։ Այս մասին հայտարարել էր Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
yerevan-times.com