ԱՄՆ-ում շարունակվում է բեռնատար գնացքների թալանը
https://parstoday.ir/hy/news/world-i162102-ԱՄՆ_ում_շարունակվում_է_բեռնատար_գնացքների_թալանը
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում բեռնատար գնացքների թալանի դեպքերը կտրում են ապրանքների մատակարարման շղթան և հետաձգում դրանց մատակարարումն առևտրականներին և սպառողներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 05:26 Asia/Tehran

Վերջին ամիսներին ԱՄՆ-ում բեռնատար գնացքների թալանի դեպքերը կտրում են ապրանքների մատակարարման շղթան և հետաձգում դրանց մատակարարումն առևտրականներին և սպառողներին:

Բեռնատար գնացքների սեփականատեր Pacific Union Rail ընկերությունը հայտարարել է, որ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր Լոս Անջելեսում գրանցվել է  երկաթուղային հանցագործությունների 160 տոկոս աճ  և ամեն օր, միջին հաշվով ավելի քան 90 կոնտեյներ, վտանգի տակ է:

2020թ համեմատ, նման հանցագործություններն աճել են 200 տոկոսով: Միջին հաշվով,  2021 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանց թիվն աճել է ավելի քան 356 տոկոսով։

Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ մինչև 2021թ. նոյեմբերի 27-ը, գույքի հափշտակության հետ կապված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 տոկոսով։

Արդեն որոշ ժամանակ, Pacific Union Rail ընկերությունն առերեսվում է  Կալիֆորնիա նահանգի նավահանգիստներից «վայրի Արևմուտք»-ի ոճով բեռների գողության խնդրի հետ, սակայն որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել հանցագործներին հայտնաբերելու  ուղղությամբ: