ԱՄՆ-ում շարունակվում է բեռնատար գնացքների թալանը
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում բեռնատար գնացքների թալանի դեպքերը կտրում են ապրանքների մատակարարման շղթան և հետաձգում դրանց մատակարարումն առևտրականներին և սպառողներին:
Բեռնատար գնացքների սեփականատեր Pacific Union Rail ընկերությունը հայտարարել է, որ 2020 թվականի դեկտեմբերից ի վեր Լոս Անջելեսում գրանցվել է երկաթուղային հանցագործությունների 160 տոկոս աճ և ամեն օր, միջին հաշվով ավելի քան 90 կոնտեյներ, վտանգի տակ է:
2020թ համեմատ, նման հանցագործություններն աճել են 200 տոկոսով: Միջին հաշվով, 2021 թվականի հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանց թիվն աճել է ավելի քան 356 տոկոսով։
Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ մինչև 2021թ. նոյեմբերի 27-ը, գույքի հափշտակության հետ կապված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,6 տոկոսով։
Արդեն որոշ ժամանակ, Pacific Union Rail ընկերությունն առերեսվում է Կալիֆորնիա նահանգի նավահանգիստներից «վայրի Արևմուտք»-ի ոճով բեռների գողության խնդրի հետ, սակայն որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: