Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i162136-Լավրովի_եւ_Բլինքենի_հանդիպումը_կկայանա_հունվարի_21_ին_Ժնեւում._ՌԴ_ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 10:07 Asia/Tehran
  • Լավրովի եւ Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը կկայանա հունվարի 21-ին Ժնեւում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 21-ին Ժնեւում կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար պարոն Բլինքենի բանակցությունները»,-ասել Է նա՝ հանդես գալով ճեպազրույցի ընթացքում: Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն «անվտանգության երաշխիքների մասին» փաստաթղթերը, ինչպես նաեւ կփորձեն «որոշակի դարձնել հնարավոր հետագա քայլերը» անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

armenpress.am