Մոսկվան չի մեկնաբանում Իրանին կործանիչներ գնելու համար վարկ տրամադրելու մասին լուրերը
https://parstoday.ir/hy/news/world-i162164-Մոսկվան_չի_մեկնաբանում_Իրանին_կործանիչներ_գնելու_համար_վարկ_տրամադրելու_մասին_լուրերը
Կրեմլը թողել է առանց մեկնաբանության այն լուրերը, որ Ռուսաստանը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարած այցից հետո կարող է Թեհրանին վարկ տրամադրել ռուսական կործանիչներ գնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2022 13:38 Asia/Tehran
  • Մոսկվան չի մեկնաբանում Իրանին կործանիչներ գնելու համար վարկ տրամադրելու մասին լուրերը

Կրեմլը թողել է առանց մեկնաբանության այն լուրերը, որ Ռուսաստանը Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարած այցից հետո կարող է Թեհրանին վարկ տրամադրել ռուսական կործանիչներ գնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Այս հարցը կթողնեմ առանց մեկնաբանության։ Մենք ոչ մի կերպ չենք մեկնաբանում ռազմատեխնիկական համագործակցության հարցերը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով փորձագետներին, տեղեկություններ էին տարածվել, որ Ռաիսիի Մոսկվա կատարած այցի արդյունքներով կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել Թեհրանին մի քանի միլիարդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ, որով նրան կտրամադրվեն Սու-35 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, երկու С-400 համալիրներ և ռազմական արբանյակ։